Դավային վիրահատում են, նա լքում է «Սառցե դարաշրջան» նախագիծը

Հայտնի երգիչ, պարող, բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) որոշել է դուրս գալ «Սառցե դարաշրջան» նախագծից, քանի որ պետք է վիրահատի ձեռքը:

«Շատ տխուր է, ես շատ կուզեի մասնակցել նախագծին, բայց պետք է շտապ վիրահատեմ ձեռքս։ Նախանցյալ օրը մարզման ընթացքում ձեռքս վեցերորդ անգամ դուրս է ընկել։ Ես առանց վիրակապի էի, քանի որ արդեն հոգնել եմ դրանից, ավելի լավ է վիրահատեմ և վերջ»,- Ինստագրամի Stories-ում հայտնել է Դավան։
Նա խորհուրդ է տվել իր բոլոր հետևորդներին հետևել առողջությանը` հիշեցնելով, որ դա ամենակարևորն է։

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ «Սառցե դարաշրջան» նախագծում Մանուկյանի զուգընկերը կլինի գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան։

Հիշեցնենք, որ երկու տարի շարունակ Դավան ընկերություն էր անում ռուսական շոու–բիզնեսի ամենահայտնի դեմքերից երգչուհի Օլգա Բուզովայի հետ։