38-ամյա ռեփեր Ռեյ Ջեյը (Ռեյմոնդ Ջեյմս Նորվուդ) և նրա կինը, ով հայտնի է Princess Love անունով, կիսվել են ուրախալի նորությամբ։ Զույգը պատրաստվում է երկրորդ անգամ ծնող դառնալ։
Ռեյ Ջեյը հանդիպում էր Քիմ Քարդաշյանի հետ 2000-ականների սկզբներին։ Հենց նրա հետ էր Քիմը նկարել հայտնի սկանդալային տեսանյութը, որը շատ արագ տարածվել էր Համացանցում։
Այժմ Ջեյը դարձել է ընտանիքի օրինակելի տղամարդ, ով իր սիրելիի հետ միասին սպասում են երկրորդ երեխայի ծնունդին: Ռեփերը ներկայացրել է մի շարք հուզիչ ընտանեկան կադրեր, որոնցում Princess Love-ը լողազգեստով ցույց է տվել նկատելիորեն կլորացված փորը։
Ռեփերը ֆոտոսեսիան, որը հրապարակել էր իր Ինստագրամի էջում, մեկնաբանել է հետաքրքիր գրությամբ: «Թիվ 2 երեխան ճանապարհին է: Մելոդի, դու շուտով կդառնաս ավագ քույրիկ»,- Ջեյը մեկնաբանությունը հասցեագրել էր աղջկան։
Ռեյի հղի կինը ևս կիսվել է ընտանեկան լուսանկարներով։ Նա հետևորդներին տեղեկացրել է, որ երեխան լույս աշխարհ կգա հաջորդ տարվա հունվարին։ Առաջին երեխային՝ Մելոդիին, Princess Love-ը ունեցել է 2018 թ․ մասիսին։