«Ես հավերժ կհիշեմ քո ձայնը և ժպիտը»․ Գարիկ Մարտիրոսյանի հուզիչ գրառումը Հայկոյի մասին

Ռուսաստանաբնակ հայ հայտնի հումորիստ, շոումնեն և դերասան Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում ծավալուն գրառում է կատարել Հայկոյի անժամանակ կորստի առթիվ։

«Հայկո։ Մենք սիրում ենք քեզ. Եվ միշտ կսիրենք… Ընկերներ, այսօր կյանքից հեռացել է լավ մարդ, տաղանդավոր երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը: КВН «Նոր հայեր»-ի բոլոր երաժշտական ​​մշակումների հեղինակը, հիանալի երաժիշտ, կոմպոզիտոր, աներևակայելի խարիզմատիկ երգիչ, «Եվրատեսիլ 2007»-ի հայաստանյան մասնակիցը: Կենսուրախ, արևոտ և պայծառ մարդ, հուսալի ընկեր: Չեմ կարող հավատալ, որ դու այլևս չկաս: Եվ երբեք չեմ կարողանա այդ մտքի հետ հաշտվել… Այնքան բան ենք մենք միասին արել և այւնքան բանի միջով ենք միասին անցել, Հայկո ջան: Դառը րոպեներ և ոգեշնչող հաղթանակներ. ամեն ինչ եղել է քո կյանքում: Իսկ հիմա դու չկաս: Որքան սարսափելի է դա… Մեծ կորուստ հայկական մշակույթի համար: Հսկայական կորուստ ինձ համար: Հոգիդ լուսավորվի։ Լույսը, որը դու սփռում էիր, հավերժ կմնա մեզ հետ: Ես հավերժ կհիշեմ քո ձայնը և ժպիտը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ. ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ»,- գրել է Գարիկ մարտիրոսյանը։

Նշենք, որ Հայկոն սեպտեմբերի 29-ին մահացել է կորոնավիրուսից․ երգիչը մի քանի օր գտնվում էր հիվանդանոցում, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։