Քեմբրիջի դքսուհին փայլել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում կայացել է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին«Մեռնելու ժամանակ չկա» նոր ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությանը ներկա էին թագավորական ընտանիքի անդամները, գրում է BBC-ն:

Ամենից շատ ուշադրություն է գրավել արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: Նա պրեմիերային ներկայացել է ոսկեգույն, էլեգանտ հանդերձանքով, որը զարդարված է եղել փայլերով: Միդլթոնը զարդեր է ավելացրել փայլուն զգեստին:

Jenny Packham ապրանքանիշի զգեստի արժեքը 2800 ֆունտ է: Պրեմիերային ներկա էր նաև արքայազն Չարլզը՝ կնոջ՝ Կամիլա Պարկեր-Բոուլսի հետ: