«Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և ականջիս կասես՝ ինչպես լեզու գտնել Արմանի հետ»․ Անահիտ Սիմոնյանի անչափ հուչիչ գրառումը Հայկոյի մասին

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել և կից հուզիչ գրառում կատարել նախկին ամուսնու՝ Հայկոյի անժամանակ մահվան կապակցությամբ։

«Ես գիտեմ՝ դու ինձ լսում ես․․․ Ես գիտեմ, որ դու միշտ ինձ հետ կլինես և ականջիս կասես, թե ինչպես վարվել Արմանի հետ․․․  Որովհետև միայն դու էիր հասկանում նրա լեզուն… դու մինչև վերջ էլ հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, որ երկու երեխա ունես: Երբ ես նրա հետ վիճում էի, միայն դու կարող էիր հաշտեցնել մեզ, զանգում էիր ինձ, ասում․ «Ան, մեղմ եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան»։ Ապա զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա գրկիր, համբուրիր, դու ավելի փոքր ես, տղամարդու պես պետք է գնաս և անես առաջին քայլը: Չնայած մեր անձնական տարաձայնություններին, մենք միշտ միասին էինք, և դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում չկա ավելի թանկ մարդ, և չի կարող լինել մեկը, ով կկիսի մեր ուրախությունը կամ ցավը ավելի լավ, քան մեկս մյուսինը: Այնպես որ, ոչ ոք չի կարողանա հասկանալ և զգալ այն ցավը, որը հավիտյան սպի կդառնա իմ սրտում: Ես չեմ կարողանա մեր որդուն տալ այն էմոցիաները, որոնք դու էիր նրան տալիս, քանի որ ձեր կապը ուրիշ էր։ Դուք ինչպես մեկ ամբողջություն սիրում էիք միմյանց և կատակում էիք իմ հասցեին, այնպես որ ես նորից սկսում էի խանդել: Երանի ամբողջ կյանքս այդ խանդով ապրեի, բայց քո ներկայությամբ: Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա .. ներիր ինձ, որ չկարողացա քեզ ոչնչով օգնել …»,- գրել է երգչուհին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)