Who What Wear նորաձևության պորտալի խմբագիրները նշել են 2022 թվականի ամենանորաձև թրենդները:
Ոճաբանները վերլուծել են 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուների ցուցադրությունները, որոնք ներկայացվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթին, և առանձնացրել են նոր սեզոնի ութ հիմնական միտումները: Դրանցից են, օրինակ, պարանների տեսքով բարակ ժապավենները: Նշվում է, որ մոդելները դրանք կրել են ինչպես իրանին, այնպես էլ՝ պարանոցի շրջանում:
Ըստ հրատարակության՝ նորաձևություն կվերադառնան նաև այն ամենը, ինչն ակտուալ է եղել 2000-ականներին՝ կիսաշրջազգեստներ, ցածր գոտիներով տաբատներ և ջինսեր, ինչպես նաև բոհո ոճի հագուստ և աքսեսուարներ: Բացի այդ, դիզայներները 1970-ականների ոճով սկսել են արտադրել ավելի բազմագույն պրինտներով հագուստ:
Մասնագետները հայտարարել են, որ արդեն տարածում գտած կտրվածքներով կիպ զգեստներն այս տարի կրկին թրենդային կլինեն: Նրանք խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել սև գույնի մոդելներին, քանի որ այդ տարբերակը կհամապատասխանի ցանկացած զգեստապահարանի:
Բացի այդ, 2022 թվականին պահանջարկ կունենան փայլուն, ատլասե, կիսաթափանցիկ և ցանցավոր գործվածքներից պատրաստված հագուստը՝ վերնաշապիկները, զգեստները, կիսաշրջազգեստները, տաբատները, տոպերը, կարդիգանները:
Վերջապես, նորաձևության գրեթե բոլոր ապրանքանիշները նոր տարվա համար ստեղծել են գնումների մեծ պայուսակներ: Ենթադրվում է, որ այդ աքսեսուարը պահանջարկ կունենա մեծ քաղաքների բնակիչների շրջանում: