Պրոխոր Շալյապինի կինը մահացել է կորոնավիրուսից

Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի կինը՝ Տատյանա Կլաուդիա Դևիսը մահացել է COVID-19-ի հետևանքներից ։ Այս մասին երգիչը հայտնել է Instagram-ի իր էջում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Ինձ համար շատ դժվար է սա գրել, և ես չեմ ուզում հավատալ դրան, բայց իմ Տանյան այլևս չկա ։ Մնաս բարով, իմ Տանյուշա։ Ես քեզ միշտ կհիշեմ ու կսիրեմ»,- գրել է Շալյապինը։

Կինը 42 տարեկան էր:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երգչի կինը օգոստոսին հիվանդացել է COVID-19-ով: Շալիապինի և Դևիսի հարսանիքը տեղի է ունեցել հուլիսի 31 -ին Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում: Դևվիսին էր պատկանում Կանադայում իրավաբանական ընկերությունների ցանցերը։