Բալիկի սպասող Անաիս Սարդարյանի նոր ֆոտոշարքը, երեխայի սեռն ու ընտրած անունը (լուսանկարներ)

Դերասանուհի Անաիս Սարդարյանը սպասում է իր երկրորդ երեխային։ Հղիության վերջին շրջանում Անաիսը ֆոտոշարք է իրականացրել, որը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Անաիսը հայտնել է, որ դուստր է ունենալու, որի համար ընտրել է Լուսե անունը։

«Երանի այսուհետև ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,– գրել է Անաիսը՝ օգտագործելով «Իմ Լուսե» հեշթեգը։

Նշենք, որ Անաիսի որդին՝ Մոնթեն, արդեն երեքուկես տարեկան է։ Ամուսնությունից հետո դերասանուհին չի նկարահանվում նոր նախագծերում։