«Հայրիկին է նման». Սիրուն Մինասը հրապարակել է որդու նոր լուսանկարները

Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի նախկին մասնակից Սիրուն Մինասը Ինստագրամի իր էջում որդու` Գաբրիելի նոր լուսանկարներն է հրապարակել։

Թխահեր փոքրիկը, որին նկարել են բնության գրկում, բնականաբար անտարբեր չի թողել Սիրունի էջի հետևորդներին։ «Հրաշք տղա։ Հայրիկին է նման։ Շատ համովն է»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծնվելուց հետո արագ վերադարձավ իր բժշկական աշխատանքին և սկսեց հաղորդում վարել Հանրային հեռուստաընկերության եթերում։ Սիրունը և Ռաֆայելը շուտով երկրորդ անգամ ծնող կդառնան։