«Երթամ քեզի համար խնձոր բերեմ…»․ Լևոն Արոնյանի և Անիտայի նոր լուսանկարները

Հայ հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, սոցցանցերի իր էջերում ջերմ լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ:

«Երթամ քեզի համար խնձոր բերեմ…»,- ինստագրամյան էջում հրապարակված սիրառատ լուսանկարներին կից գրել է Անիտան:

Նշենք, որ ավելի վաղ Անիտան, խոսելով իր և Լևոնի հարաբերությունների մասին, նշել էր, թե ինչպես է հաղթահարել իր և Արոնյանի հարաբերությունների մասին բացասական արձագանքները․ «Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարևորը՝ Լևոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում, կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»։