Երգչուհի Սիլվա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել ամուսնու՝ Նորայր Մանուկյանի և փոքրիկ դստեր՝ Միլայի հետ։
«Մի րոպե, բա ե՞ս»,- հրապարակված կադրերին կից գրել է երգչուհին՝ նկատի ունենալով ամուսնու ոտքերի մոտ թաքնված դստերը։
Հավելենք, որ Սիլվան և նորայրն ամուսնացել են 2017 թվականին։ Նրանց դուստրը՝ Միլան, լույս աշխարհ է եկել 2019-ին, փոքրիկ արդեն երկու տարեկան է։