Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` թեև վերջին տասնամյակներում դիտվում է հակաբեղմնավորման մեթոդների կիրառման զգալի աճ, այնուամենայնիվ, ամեն տարի աշխարհում կատարվում են 40-50 մլն հղիության արհեստական ընդհատումներ, որոնցից կեսը` ոչ անվտանգ պայմաններում։
Աբորտի դիմում են ոչ միայն սովորական կանայք, այլ նաև աշխարհահռչակ աստղեր, որոնց համար դա նույնպես դժվար որոշում ու մեծ փորձություն է:
«Այդ երեխան կոչնչացներ իմ կարիերան և իմ ապագան: Կարծում եմ, որ եթե դուք երեխա եք լույս աշխարհ բերում, ապա պետք է պատասխանատվություն կրեք նրա համար ու մի կողմ դնեք ձեր անձնական կյանքը:
Ցավոք, ես իմացա երեխայի մասին այն ժամանակ, երբ ամենաքիչն էի ցանկանում մայր դառնալ: Հիմա ես այլկերպ կվարվեի, բայց իմ նախկին որոշումների համար չեմ զղջում: Դա իմ կյանքի ամենադժվար որոշումն էր, և այն հետապնդելու է ինձ մինչև մահ»,- 2010 թվականին «Rolling Stone» ամսագրի լրագրողների հետ զրույցում խոստովանել է Նիկի Մինաժը:
«Ես 14 տարեկան էի, երբ հղիացա: Վախենում էի ինչ-որ մեկին խոստովանել հղիությանս մասին:
Հիշում եմ, թե ինչպես ընկերուհիներիցս մեկն ինձ համար տարօրինակ դեղահամբեր գնեց:
Ես մեկ տարի չէր կարողանում ուշքի գալ այդ դեղամիջոցից հետո: Ես դեռ երկար բուժվում էի՝ ցանկանալով վերացնել այդ դեղերի բացասական ազդեցությունը: Հիմա եմ միայն հասկանում, որ հարկավոր էր խորհրդակցել մեծահասակներից մեկի հետ, և միգուցե այդ փոքրիկը լույս աշխարհ գար»,- պատմել է Վուպի Հոլդբերգը:
«Ես հիշում եմ այդ օրը: Դա իմ կյանքի ամենասարսափելի օրերից մեկն էր: Ես և ամուսինս նման դժվար որոշում կայացրինք, որպեսզի հնարավոր լինի փրկել իմ կյանքը:
Բժիշկները հավատացնում էին, որ եթե չդադարեցնեմ հղիությունս, ապա իմ կյանքը հնարավոր չի լինի փրկել: Ես անդադար մտածում էի՝ ինչո՞ւ է ճակատագիրն ինձ այդպես պատժում»,- տարիներ առաջ իր ինստագրամյան էջում հրապարակում է արել Միլա Յովովիչը: