Դերասանուհի Լիա Զախարյանն այս օրերին Ռուսաստանում է, քանի որ այս շրջանում փորձում է համատեղել Երևանում և Մոսկվայում ունեցած զբաղվածությունները․ Հայաստանում նա նկարահանվում է տարբեր նախագծերում, իսկ Մոսկվայում մասնագիտական վերապատրաստում է անցնում։
Օրեր առաջ Լիան նշել է իր 28-ամյակը։ Դերասանուհին տարեդարձին ընդառաջ մեկնել էր Մոսկվա։ Նրա տարեդարձի նախօրեին երգիչ, կոմպոզիտոր Հայկոն մահացավ, ինչը շատ էր ազդել դերասանուհու տրամադրության վրա։ Նա Ինստագրամի Stories բաժնում տեսանյութ էր հրապարակել և նկատել, որ երկրորդ տարին է՝ իր տարեդարձին նախորդում մեծ կորուստներ։
Տարեդարձի օրը Լիան գնացել էր Սանկտ Պետրերբուրգ, որտեղից լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում։