Աստղագուշակ հոկտեմբերի 7-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք: Օրը հրաշալի է օգտակար գործերի, ինչպես նաև այն հարցերը լուծելու համար, որոնք կարևոր են ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Անհրաժեշտ արդյունքն արագ ստանալ չի հաջողվի, բայց ոչ մի դժվարություն չպետք է ստիպի ձեզ կիսատ թողնել սկսածը կամ հրաժարվել մտածածից: Նպատակասլացությունն ու համառությունը կպարգևատրվեն:

Դուք հմայիչ կլինեք ու հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Դա հաճախ օգտակար կլինի աշխատանքի մեջ: Կհաջողվի շահել նույնիսկ այն մարդկանց համակրանքը, որոնք դեռ վերջերս ձեզանից հիմնավոր դժգոհություններ ունեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք խուսափել վեճերից: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ շատերը կփորձեն ազդել ձեզ վրա, ինչ-որ բանում համոզել, երբեմն էլ ստիպել գործել իրենց հարմար ձևով: Բայց հիմա ավելի շահեկան կլինի սուր անկյունները հարթելն ու փոխզիջումների գնալը, քան սեփական կարծիքը պնդելը: Ուշադիր հետևեք մարդկանց, որոնք այսօր աջակցում են ձեզ: Նրանք կարող են շատ հուսալի համախոհներ դառնալ:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Այն հարմար է գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար, ինչպես նաև շահավետ գործարքներ է խոստանում: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն մի աշխատանքի դիմաց, որը վաղուց եք արել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական գործեք: Հիմա չարժե ժամանակը զուր վատնել, քանի որ հնարավորություն ունեք կյանքի կոչել կարևոր ծրագրերը, հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնց փորձին կարող եք վստահել: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Լավ կանցնեն բանակցությունները, մասնագիտական հարցերի քննարկումն էլ կավարտվի հենց այնպես, ինչպես ձեզ է պետք:

Այսօր դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհասկանաք ձեզանից տարբերվողներին: Կկարողանաք ընկերանալ մեկի հետ, ում վաղուց եք համակրում: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք օրվա երկրորդ կեսին: Առավոտյան կենտրոնանալը դժվար կլինի, չեք կարողանաք որոշել, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք ոչ միայն աջակցություն, այլև լավ խորհուրդներ կստանաք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը՝ նոր բանով զբաղվելու հնարավորությունը կուրախացնի ու կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին պրովոկացիաներին մի տրվեք: Դա շփումների տեսանկյունից ամենահասարակ ժամանակը չի լինի. մարդիկ հաճախ սխալ կհասկանան ձեր խոսքերը, առանց մտածելու նկատողություններ կանեն: Դուք հաջողության կհասնեք գործերում, եթե ինքնուրույն գործեք, հույս դնեք սեփական ուժերի վրա, շրջապատողներից անվերապահ աջակցություն չակնկալեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Հնարավոր է՝ լուրեր ստանաք այն մարդուց, որի ճակատագրի համար անհանգիստ էիք: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հարազատների հետ, կհաշտեցնեք վիճողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խոսեք կարևոր բաների մասին: Օրը հարմար է այն լուրջ հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Կարող եք շոշափել բարդ թեմաները՝ առանց վախենալու, որ զրույցը վեճով կամ փոխադարձ վիրավորանքներով կավարտվի: Ձեզ կհաջողվի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, յուրաքանչյուրին մոտեցում ցուցաբերել:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Նույնիսկ բարդ գործերից այսօր արագ գլուխ կհանեք: Հաճախ դրանում կօգնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ արագ ճիշտ լուծումներ կգտնեք: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Մտերիմների հետ վեճերի ու տարաձայնությունների առիթներ չեն լինի: Իսկ ահա իրար ուրախացնել կկարողանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այն, ինչ հիմա աչքի չի զարնում կամ աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Հաճախ կօգնի փորձը, որի շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ժամանակը երկար մտորումների ու քննարկումների վրա չեք ծախսի: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, կհետևեն ձեր խորհուրդներին:

Անսովոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կհայտնվեն: Դեռ հասկանալի չի լինի, թե ինչպես կարելի է մտածածը կյանքի կոչել, բայց շուտով գործողությունների հստակ ծրագիր կունենաք: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ ու զարմանալի հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զբաղվեք օգտակար գործերով: Այսօր դուք շատ բաների ունակ կլինեք: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն շրջապատողներին վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները: Հավանական են անսովոր առաջարկներ: Հնարավորություն կունենաք միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին կամ սովորել այն, ինչ վաղուց է հետաքրքրում ձեզ:

Լավ կանցնեն տարաբնույթ ուղևորությունները: Տանից հեռու անսովոր գաղափարներ կունենաք, որոնք շուտով անպայման կյանքի կկոչեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օգնականներ փնտրեք: Դուք պիտի զբաղվեք կարևոր գործերով ու հազիվ թե այդ ամենից կարողանաք միայնակ գլուխ հանել: Ձեզ հաճույքով կաջակցեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ վերջերս եք ծանոթացել: Ընդհանուր գործերը կմտերմացնեն: Զարմանալի չէ, որ շուտով այսօրվա համախոհները ձեր իսկական ընկերները կդառնան:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում արժե լսել ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումների շնորհիվ արագ կկողմնորոշվեք բարդ իրավիճակում: Ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել ու խճճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի ծուլացեք: Ինչքան էլ ուզենաք բոլոր գործերը հետաձգել, այդպես վարվել հիմա չարժե: Որոշ առաջադրանքներ անհապաղ լուծում կպահանջեն, և ինչքան շուտ դրանցով զբաղվեք, այնքան լավ արդյունք կստանաք: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ մտածածը կյանքի կոչելու հարցում: Նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, իսկ ահա հին ընկերներին ու գործընկերներին կարող եք անվերապահորեն վստահել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր է՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ստանձնեք բարդ ու կարևոր գործերը: Այսօր դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Կհաջողվի ոչ միայն հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով, այլև ցույց տալ, որ ունակ եք ղեկավարել ուրիշներին: Հնարավոր է՝ այսօրվա ձեռքբերումների շնորհիվ շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք:

Օրը հարմար է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին ծանոթների հետ, նաև նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում՝ կարողանաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ մրցակցում, համարյա թշնամություն էիք անում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պահպանեք ինքնատիրապետումը: Օրը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում: Հենց դրանք կօգնեն հասնել նպատակին և նույնիսկ ավելիին, քան սպասում էիք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել, քննարկել այն, ինչ ձեզ հուզում և անհանգստացնում է: Նման աջակցությունը ձեզ համար շատ կարևոր կլինի:

Օրվա առաջին կեսը կարող է բավական անհանգիստ ու լարված պահերով լի լինել: Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ ձեզ հետաքրքրող գործերի վրա, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունն ու ոգեշնչում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: