«Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց»․ Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Հայկոյի խոսքն՝ ուղղված իրենց որդուն

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հատվածներ նախկին ամուսնու՝  Հայկոյի մենահամերգից, որոնց ժամանակ երգիչն իր խոսքն էր ուղղել որդուն՝ Արմանին։

Որդուն ուղղված խոսքում Հայկոն ասել է․ «Ուզում եմ, որ հիմա իմանաս՝ տաղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք սիրտը»։

«Ամբոխի հետ խոսելիս միշտ մաքուր մնա։ Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց։ Մարդիկ երբեք քեզ չեն վնասի, եթե քեզ հետ հաշվի նստեն»,- ասել է Հայկոն տղային։

Եզրափակիչ խոսքում էլ երգիչը նշել է․ «Իմ աշխարհը դու ես ու այս բարդ խորհուրդներից զատ կա մի պարզ ճշմարտություն, ես քեզ սիրում եմ, տղես»։