Մեծ կրծքերի նկատմամբ սերը գալիս է դեռ հին ժամանակներից:
Կանայք միշտ էլ երազել են փարթամ ու գեղեցիկ կրծքեր ունենալու մասին: Հիպպոկրատը հարթ կրծքերով կանանց խորհուրդ էր տալիս շատ և բարձր երգել, որպեսզի այն մեծանա: Ֆրանսիայում, կրծքերը մեծացնում էին կենդանական ճարպերի, մոմի և պարաֆինի օգնությամբ, իսկ աֆրիկացի աբորիգենները փոքր կրծքով կանանց համարում էին ոչ լիարժեք և անիծված:
Գիտնականների կարծիքով՝ փարթամ կրծքի հանդեպ ուշադրությունը ձևավորվել է էվոլյուցիայի գործընթացում և ամրագրվել է տղամարդու ենթագիտակցության մեջ։
Նրանց պնդմամբ՝ մոր և մանկան միջև կրծքով կերակրման ժամանակ կապն այնքան է ամրապնդվել, որ տղամարդիկ, փարթամ կրծքերով կանանց տեսնելիս, ենթագիտակցորեն սկսում են վերապրել այն դրական էմոցիաներն ու պահերը, որոնք ունեցել են նորածին հասակում:
Ինչո՞ւ են գիտնականները եկել նման եզրահանգման:
Աշխատության հեղինակներն ուսումնասիրել են տարբեր տարիքային խմբերի տղամարդկանց: Նրանք, ովքեր նորածնային շրջանում ստացել են մայրական կաթ, առավել ուշադիր են «հյութեղ» բարեմասնություններով կանանց նկատմամբ: Իսկ արհեստական կաթով սնված տղամարդիկ առանձնահատուկ ուշադրության չեն արժանացնում նման մանրուքները:
Սակայն մասշտաբային հետազոտություններին մասնակցել են նաև կանայք ու պարզվել է, որ մայրական կաթով սնված կանանց ավելի շատ է դուր գալիս մեծ կուրծքը, քան մնացածին: