Ադելը մեկնաբանել է՝ ինչպես է կարողացել նիհարել մոտ 50 կգ-ով և առաջին անգամ խոսել իր սիրեցյալի մասին

Ինչպես ավելի վաղ նշել էինք, բրիտանացի երգչուհի Ադելը հայտնվել է  Vogue ամսագրի շապիկին և պատմել է, թե ինչպես է նիհարել ավելի քան 45 կգ-ով:

«Խնդիրը նիհարելու մեջ չէ, այլ ավելի ուժեղ դառնալու և ինքդ քեզ ամեն օր ինչքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնելու՝ կտրվելով սմարթֆոնից: Ես շատ եմ սովորել դրան: Օրվա մեջ մարզվում են երկու կամ երեք անգամ»,- երգչուհուն մեջբերում է Gazeta.ru-ն:

Վերջինս նշել է, որ մարզասարքերով պարապմունքները համատեղում է ուժային վարժությունների հետ:

Ադելը, մեկնաբանել է նաև ամուսնալուծությունը Սայմոն Կոնեցկիի հետ, որը տեղի է ունեցել 2019 թվականին:

«Ես դժբախտ կլինեի, եթե ինձ առաջին տեղում չդնեի: Ի դեպ, ոչ մի վատ բան տեղի չի ունեցել այդ առումով»,- հիշել է երգչուհին՝ հավելելով, որ ինքն ահավոր վատ էր զգում իրեն, որ իրենց ամուսնությունը Կոնեցկիի հետ չստացվեց:

Վերջերս Ադելը հաստատեց նաև նոր հարաբերությունները սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ՝ տեղադրելով նրանց համատեղ լուսանկարը իր Instagram-ում: Երգչուհու և գործարարի սիրավեպի մասին առաջին անգամ խոսվել է հուլիսի սկզբին, երբ զույգը միասին հայտնվեց NBA-ի եզրափակչի ժամանակ: Այնուամենայնիվ, Vogue-ին տված հարցազրույցում աստղն ասել է, որ «իր մասին պատմությունների 99,9%-ը հորինված է»:

Ադելը խոստովանել է, որ իրեն հանգիստ է զգում իր նոր սիրեցյալի հետ․ «Ես նյարդայնացած կամ հոգնած չեմ զգում ինձ նրա հետ: Բոլորովին հակառակը:  Ես 33-ամյա ամուսնալուծված մայր եմ, մեծահասակ որդիով: Վերջին բանը, որ ինձ պետք է, մեկն է, ով չգիտի, թե որտեղ է կամ ինչ է ուզում: Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում: Եվ ես իսկապես գիտեմ, թե ինչ չեմ ուզում»։