Կարեն Ասլանյանի 28-ամյակն ու «Օջախի երգի» անձնակազմի անակնկալը

Երգիչ, դերասան Կարեն Ասլանյանը օրերս դարձել է 28 տարեկան։ Կարենի տարեդարձը սկսվել է նկարահանման հրապարակում, քանի որ կեսգիշերին նրանք շարունակում էին նկարահանել «Օջախի երգը» հեռուստասերիաիալի վերջին սերիաները։

Նկարահանող անձնակազմը պատրաստված է եղել և տորթով շնորհավորել է Կարենին, ինչից հետո նա նշել է իր ծնունդը մինչև ուշ գիշեր։

Կարենը տեսանյութ է հրապարակել տարեդարձից և մակագրել․ «Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար։ Սիրում եմ ձեզ»։