ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հետաքրքիր օր է, որը կուրախացնի անսպասելի իրադարձություններով: Նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Նոր գործը արագ կգրավի ձեզ, շեղվել չեք ուզենա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Ձեր կարծիքն անպայման կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով քիչ էին հետաքրքրվում:
Օրվա առաջին կեսին արժե նախաձեռնող լինել: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան, համարձակ ծրագրերն էլ անպայման հավանության կարժանանան: Ավելի ուշ կգա գնումների ու գործարքների համար հարմար ժամանակը: Գումարին վերաբերող հարցերում ձեր ինտուիցիան ուժեղ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա առաջին կեսին դժվար կլինի գայթակղություններին չտրվելը: Այդ հատվածում նշանի նույնիսկ ամենազգույշ ներկայացուցիչները կուզենան ռիսկի դիմել, շատ բան դնել խաղասեղանին պահի ցանկությունը կատարելու համար: Գլուխներդ մի կորցրեք: Կշռադատված որոշումները կօգնեն հասնել նպատակին, նրան, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է:
Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի մտորելու, քան վճռական գործողությունների համար: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նյարդայնանալ, որ դուք ամպերում եք սավառնում, այլ ոչ թե ինչ-որ օգտակար բանով զբաղվում: Դրանից մի վիրավորվեք. կողքից նկատելի չի լինի, որ դուք կարևոր բաների մասին եք մտածում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը ավելի հարմար կլինի ինքնուրույն գործողությունների, քան ինչ-որ մեկի հետ ուժերը միավորելու համար: Ձեզ ո՛չ երկար բացատրություններ են պետք, ոչ էլ վեճեր, թե ինչպես է պետք վարվել. դուք ինքներդ ամեն ինչ հրաշալի կիմանաք: Փորձը հաճախ կօգնի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, խուսափել սխալներից, որոնք կարող էին տհաճություններ բերել:
Ավելի ուշ կգա շփումների համար բարենպաստ ժամանակը: Դուք կկարողանաք հաշտվել նույնիսկ նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել հին գործնական կամ անձնական կապերը: Ռոմանտիկ ժամադրություններն ու ընկերական հանդիպումները ամենահաճելի տպավորությունը կթողնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Երևակայության և ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ունակության շնորհիվ դուք փայլուն գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Կհաջողվի լուծել կարևոր աշխատանքային հարցերը, ստանալ ղեկավարության կամ մյուս ազդեցիկ անձանց աջակցությունը: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանց կես խոսքից կհասկանաք:
Ձեր հմայքը հազիվ թե ինչ-որ մեկին անտարբեր թողնի: Շատ կլինեն մարդիկ, որոնք կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ, ընկերանալ: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Չարժե շուրջը բոլորին վստահել: Այսօր դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, և դրանից կօգտվեն ոչ այնքան ազնիվ մարդիկ: Անկեղծանալ արժե միայն ամենամտերիմ մարդկանց հետ, իսկ հեռուն գնացող ծրագրերը ընդհանրապես լավ է ոչ մեկի հետ չքննարկեք, քանի դեռ դրանք ինչպես հարկն է չեք մտածել:
Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Շատերը կուզենան դրանք միանգամից կյանքի կոչել: Բայց գործը ստանձնելուց առաջ արժե ինչպես հարկն է այն մտածել: Ձեր ոչ բոլոր մտահղացումները այնքան հաջող կլինեն, որքան սկզբում կթվան: Դրանցից մի քանիսից ընդհանրապես արժե հրաժարվել, գոնե հիմա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի: Դուք չեք ուզենա բավարարվել քչով, և դա հրաշալի է, քանի որ կկարողանաք հասնել իսկապես կարևոր նպատակներին: Ինտուիցիան կօգնի ճիշտ համախոհներ ընտրել: Նրա հուշումների շնորհիվ դուք միանգամից կհասկանաք, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ով ընդհանրապես արժանի չէ վստահության:
Լավ է հյուրեր ընդունեք, ընտանեկան միջոցառումներ, մտերիմների համար տոներ կազմակերպեք: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա օգուտ կտա հարաբերություններին: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Կույսերին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հրաշալի է գործարքներ կնքելու և ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր է՝ մտածեք, թե ինչպես կարող եք մեծացնել եկամուտները՝ միաժամանակ խուսափելով լրացուցիչ աշխատանքից ու պարտականություններից: Ինչ-որ հետաքրքիր բան կարող են առաջարկել հեռվից եկած մարդիկ: Դուք պատասխանի հարցում չեք շտապի և ճիշտ էլ կվարվեք. դա կօգնի ավելի շահեկան պայմանների հասնել:
Մտերիմները լավ նորություններ կհայտնեն: Տանը հնարավոր են հաճելի իրադարձություններ, որոնք շատ նշանակալի չեն լինի, բայց վառ հույզեր կպարգևեն: Սիրելին կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը անհանգիստ ու նույնիսկ լարված կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Շրջապատողները հաճախ ձեր օգնության ու խորհուրդների կարիքը կունենան: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը աջակցելու համար նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Նման արարքների համար զղջալու կարիք չի լինի:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, նաև նրանց, ում հետ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Հնարավոր է անսովոր ու գրավիչ սիրային պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն փորձի բոլոր խնդիրները մենակ լուծել, այլ համախոհներ կփնտրեն: Դուք շատերի հետ հեշտությամբ լեզու կգտնեք, ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, ովքեր նախկինում բոլոր ծրագրերին, բացի սեփականից, քննադատորեն էին վերաբերվում: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կստանան:
Հազիվ թե կարողանաք հեշտությամբ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Հաճախ ստիպված եք լինելու շեղվել, հեշտությամբ ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք: Բարեբախտաբար, բոլոր սխալները կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել: Երեկոն հրաշալի լուրեր կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հաջող և արդյունավետ կանցնի, եթե ոչ մի տեղ չշտապեք: Չարժե շտապելով կարևոր որոշումներ ընդունել, նույնիսկ այն, ինչ մանրուք է թվում, դրա շուրջ էլ է պետք երկար մտածել: Հնարավոր է՝ նկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել: Նոր աղբյուրից ստացած ինֆորմացիան անսպասելիոեն օգտակար կլինի:
Հաջող կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ ճամփա կգնաք մենակ, թե ինչ-որ մեկին ձեզ հետ կվերցնեք: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար թանկ մարդու հետ կապված լավ նորություններ կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հեշտ լուծումներ մի փնտրեք: Նույնիսկ այն հարցերը, որոնք հասարակ են թվում, արժե լավ մտածել. միայն դուք իսկապես ճիշտ պատասխաններ կգտնեք: Ինտուիցիայի ձայնին արժե լսել, իսկ կողքից խորհուրդները հազիվ թե շատ օգտակար լինեն: Ցավոք, մարդիկ հաճախ առանց մտածելու դրանք կտան:
Օրը ավելի հարմար կլինի առօրյա զբաղմունքների, քան նոր գործերի համար: Ձեզ համար ավելի հեշտ կլինի համաձայն ցուցումների գործելը, քան թե նոր բան մտածելը և նպատակին տանող սեփական ուղի փնտրելը: Միակ ոլորտը, որտեղ արժե իմպրովիզներ անել և ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալ, անձնական հարաբերություններն են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Իրադարձություններն այսօր արագ կզարգանան: Ամենայն հավանականությամբ պիտի շտապեք: Անսպասելի նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Բոլորը պիտի հասցնեք: Ձեզ մոտ անպայման ամեն ինչ կստացվի, և դա շատ կզարմացնի շրջապատողներին: Հաջողությամբ կլուծվեն իրավաբանական հարցերը: Եթե դիմեք պետկազմակերպություններին, արագ կձևակերպեք փաստաթղթերը:
Հավանական են անսովոր հանդիպումներ: Այսօր դուք հետաքրքիր կլինեք այն մարդկանց, որոնք կյանքին ձեր հին ծանոթների նման չեն նայում: Դա է պատճառը, որ հնարավոր է զարմանալի հարաբերությունների սկիզբ: Դրանք երկար ժամանակ կոգեշնչեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: