Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակակից դիմահարդարների կողմից մի քանի խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ոճային դիմահարդաարում ստանալ:
Դիմահարդարումը հատուկ արվեստ է, որը ժամանակ ու հմտություն է պահանջում, և այն շատ փխկապակցված է նկարչությա հետ: Սակայն պետք չէ չարաշահել շպարը՝ ձեր դեմքին նոր մարդ նկարելով, պետք է պարզապես ընգծել դիմագծերը՝ դրանք դարձնելով արտահայտիչ և նրբագեղ:
Այս աշնանը դիմահարդարման մեջ ակտուալ են վառ գույները, բավականին ընդգծված աչքերը, արտահայտիչ ու տաք գույների շրթներկերը: Շատ նորաձև է հատկապես մուգ ալ կարմիրը:
Եթե առաջ դիմահարդարները խորհուրդ էին տալիս շեշտը դնել շուրթերին կամ աչքերին՝ դրանցից միայն մեկը վառ գույնով ընդգծելով, ապա հիմա արդեն նորաձևությունը թույլ է տալիս միաժամանակ վառ գույներով ընդգծել դրանք երկուսն էլ, դա գալիք աշնան թրենդն է համարվում: Ի դեպ, իրենց ակտուալությունը չեն կորցրել նաև ընդգծված այտոսկրերը:
Դիմահարդարման գլխավոր թրենդն այս տարի հատուկ նյութերով մաշկի արհեստական «թաց էֆեկտ» ստեղծելն է, ինչը արվում է փայլուն տոնային քսուքների միջոցով:
Մի մոռացեք, որ պետք է դիմահարդարումը լինի մեղմ, զուսպ և բնական: