Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է ինքնատիպ դիզայներական լուծումներով սեքսուալ բոդիներ կրել: Բազմազավակ մայրիկը հանրահայտ Saturday Night Live հեռուստաշոուն վարելուց հետո վարդագույն բոդիով ու նույներանգ թիկնոցով գնացել է իր դեբյուտին նվիրված աֆթերփարթիին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Քարդաշյանի մասնակցությամբ շոուն շատ զվարճալի է ստացվել, ինչի շնորհիվ նա շնորհավորանքներ ու գովասանքի խոսքեր է ստացել հարազատներից, ընկերներից, երկրպագուներից:
40-ամյա Քարդշյանը մի քանի օր անընդհատ գնացել է Saturday Night Live-ի նյույորքյան ստուդիան, որտեղ մասնակցել է փորձերին: