Ոտքից գլուխ վարդագույն Քիմ Քարդաշյանը նշել է Saturday Night Live շոուում իր հաջող դեբյուտը (լուսանկարներ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է ինքնատիպ դիզայներական լուծումներով սեքսուալ բոդիներ կրել: Բազմազավակ մայրիկը հանրահայտ Saturday Night Live հեռուստաշոուն վարելուց հետո վարդագույն բոդիով ու նույներանգ թիկնոցով գնացել է իր դեբյուտին նվիրված աֆթերփարթիին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քարդաշյանի մասնակցությամբ շոուն շատ զվարճալի է ստացվել, ինչի շնորհիվ նա շնորհավորանքներ ու գովասանքի խոսքեր է ստացել հարազատներից, ընկերներից, երկրպագուներից:

40-ամյա Քարդշյանը մի քանի օր անընդհատ գնացել է  Saturday Night Live-ի նյույորքյան ստուդիան, որտեղ մասնակցել է փորձերին: