Մարգարիտա Սիոնյանն ու Տիգրան Քեոսայանը մկրտել են դստերը՝ պապիկի՝ Էդմոմնդ Քեոսայանի ծննդյան օրը

RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու ամուսինը՝ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, օրերս մկրտել են իրենց կրտսեր դստրը՝ Մարոյին։

«Երեկ մենք մկրտեցինք Մարոյին`հատուկ նրա պապիկի՝ խորհրդային հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրը, որին նա, ինչպես և Տիգրանի մյուս երեխաները, երբեքչի տեսել: Նա կդառնար 85 տարեկան»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը օրինական ամուսնացած են 2021թ․-ից։ 2013թ․-ին Մարգարիտան ամուսնուն դուստր է պարգևել՝ Մարյանային, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Բագրատը։ 2019թ.-ի հոկտեմբերի 19-ին զույգը ևս մեկ դուստր է ունեցել․ ծնվել է Մարոն։