«Ասում են՝ դժվարը առաջին 40 տարին է»․ Մենչի լուսանկարը կնոջ հետ և շնորհավորանքը ամուսնության տարեդարձի առթիվ

Պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանը` Մենչը, սոցցանցերի իր էջերում կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով իրենց ամուսնության տարեդարձը։

«19 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք։Ասում են դժվարը առաջին 40 տարին ա, հետո ջրի պես գնում ա։ Շնորհավոր, կյանքս»,- լուսանկարին կից գրել է Մենչը։

Հավելենք, որ Արմեն Պետրոսյանն արդեն տևական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ միասին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում է։ Մենչ այնտեղ ապրում է կնոջ՝ Քրիստինայի և 3 երեխաների՝ Էլինայի, Մարիայի և Աշոտի հետ միասին։