Ամիսներ առաջ բարբադոսյան երգչուհին՝ համաշխարհային ճանաչում ունեցող Ռիհաննան, իր «Fenty Beauty Rihanna» բրենդի սիրահարներին ներկայացրեց ներքնազգեստների նոր տեսականի, որն արժանացավ բարձր գնահատականի:
Սեքսուալություն, կիրք ու նրբություն. սրանք երգչուհու հավաքածուների գլխավոր բաղադրիչներն են:
Հավաքածուների ողջ տեսականին գնվել է հաշված օրերում: Շատերը կարծում են, որ այսպիսի հաջողության բրենդը հասավ իր երգչուհու հայտնիության շնորհիվ, իսկ մյուսները համոզված են, որ սպառողի կողմից նման պահանջարկը պայմանավորված է դիզայներների փայլուն աշխատանքի հետ ու տեսականու յուրահատկությամբ:
«Victoria’s Secret» բրենդն իր ճանաչումը ձեռք է բերել լավ գովազդային արշավների շնորհիվ: Այս ապրանքանիշը տարիներ շարունակ առաջատարն է շուկայում և չի զիջում իր դիրքերը:
Սաայն «Victoria’s Secret» բրենդի գեղեցկուհիները լրագրողների հետ զրույցներում բազմիցս նշել են, որ ապրանքանիշը լավ չի վարձատրում իր աշխատակիցներին: Մոդելներն աշխատում են համաշխարհային ճանաչում ձեռք բերելու համար, իսկ բարձր վարձատրություն ստանում են միայն արդեն մասնագիտացած գեղեցկուհիները:
Բրենդի ամենահայտնի մոդելներից Միրանդա Քերը խոստովանել է, որ իր կարիերայի սկզբում ստանում էր ծիծաղեի հոնորարներ ցուցադրությունների համար, սակայն վերջին տարիներին ապրանքանիշը փոխեց իր վերաբերմունքը մոդելի նկատմամբ, ինչի շնորհիվ էլ Միրանդան 2018 թվականին արդեն հայտնվեց «Forbes»-ում:
Անվանի «Incanto» բրենդը մեծ պահանջարկ է վայելում ողջ աշխարհում:
Այս ապրանքանիշի համար աշխատող մոդելները ոլորտում ամենաբարձրն են վարձատրվում:
Բրենդի հետ համագործակցող գեղեցկուհիների մեծ մասը բարձր հորիզոնականներ է զբաղեցնում «Forbes»-ում: