«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Էրիկ Էսրաիլյանի տարեդարձը (լուսանկար)

Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը երեկ նշել է իր ծննդյան օրը։ Այդ առիթով հայազգի գործարար, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջի Stories բաժնում և շնորհավորել «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերի տարեդարձը։ Լուսանկարում Քիմը պատկերված է պրոդյուսերի և իր ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։

Հրապարակմանը կից Քիմը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»։ Հրապարակումն ուղեկցվում է Հայաստանի դրոշի գույներով էմոջիներով։

Հավելենք,, որ լուսանկարն արվել է, երբ 2019 թվականին Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխաների հետ այցելել էր Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։