90-ամյա կանադացի դերասանը կդառնա երբևէ տիեզերք թռած ամենատարեց մարդը

Կանադացի դերասան Ուիլյամ Շաթները, որը չորս տասնամյակ նկարահանվել է «Աստղային պատերազմներ» ֆարնշիզնում՝ մարմնավորելով USS Enterprise-ի անվախ հրամանատարին, պատարստվում է իրական թռիչք կատարել դեպի աստղեր:

Ինչպես գրում է The Guardian-ը, նա տիեզերք է թռնելու միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin’s New Shepard հրթիռով: Արդյունքում 90-ամյա Շաթները կդառնա երբևէ տիեզերք թռած ամենատարեց մարդը:

Նախքան այս այդ տիտղոսը պատկանում էր 82-ամյա Ուոլի Ֆանկին, որն այս ամառ էր Բեզոսի հետ տիեզերք թռչել:

Շաթները կատակել է, որ կայանալիք թռիչքի ամենադժվար մասն է լինելու տիեզերանավում իր տեղին հասնելը:

Թռիչքը կայանալու է այսօր. Շաթների հետ լինելու է ևս երեք ուղևոր: