Նաոմի Քեմփբելը ներկայացրել է Alexander McQueen-ի նոր հավաքածուն (տեսանյութ)

Նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Սառա Բարթոնը նոր հավաքածուն նվիրել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փոփոխական եղանակին:
Լոնդոնում՝ անգլիական փոփոխական եղանակը խորհրդանշող թափանցիկ գմբեթի տակ, տեղի է ունեցել Alexander McQueen նորաձևության տան 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառումը փակել է 51-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: Այս մասին գրում է Vogue-ը:

Ցուցադրությունը տեղի է ունեցել Էսթ-Էնդե ավտոկայանատեղիի տանիքին, որտեղից երևում է ամբողջ մայրաքաղաքը:

Մոդելները ներկայացրել են ամպերն ու երկինքը հիշեցնող տպագրություններով զգեստներ, ինչպես նաև կաշվե կոստյումներ՝ կայծակի պրինտներով՝ որպես ամպրոպի խորհրդանիշ:

Նաոմի Քեմփբելը պոդիում է դուրս եկել սև զգեստով՝ կտրտված ժակետով։