«Iva La Diva 30+». ինչպես է Իվետա Մուկուչյանը նշել ծննդյան 35-ամյակը

Երգչուհի Իվետա Մուկուչյանն երեկ նշել է իր 35- ամյակը։ Նա ծննդյան տոնակատարությունից փոքրիկ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Կադրերում երևում է, թե ինչպես է Իվետան փչում իր ծննդյան տորթի մոմերը, որի վրա տարիքի փոխարեն գրված է «Iva La Diva 30+»։

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ` 30+ տարեդարձի մի մասն էին։

Սովորաբար ես փախչում եմ տարեդարձիցս, սակայն այս անգամ ցանկանում էի այն կիսել իմ ընկերների, գործընկերների և ընտանիքի հետ, քանի որ կարծում եմ, որ սիրելիների հետ նման պահեր ունենալը բոլոր մեր ունեցած կորուստներից հետո ավելի ենք գնահատում:

Իսկապես կատարյալ երեկո էր։ Անվերջ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների և ինձ ուղղված սիրո ալիքի համար»․- հրապարակված տեսանյութին կից գրել է Իվետան։

Երգչուհու երկրպագուները բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել։

«Շնորհավոր, Իվետա ջան, թող որ կատարվեն երազանքներդ։ Քեզ ստեղծագործական հաջողություններ ու լիքը մեծ բեմեր։ Սքանչելի ես, բարով ես ծնվել»,- գրել են նրանք։