Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամբողջ ընտանիքի հետ վարակվել է COVID-19-ով։ 14 օր մեկուսացված մնալուց հետո երեկ նրանք առաջին անգամ տանից դուրս են եկել, քանի որ այլևս վարակակիր չեն համարվում։
«Տանն ենք բուժում անցել, բայց բժիշկների հսկողությամբ։ Ծանր շրջան էր, բայց փառք Աստծո, ամենադժվար փուլն արդեն անցել ենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է երգչուհին։
Վարակված են եղել նաև երգչուհու ծնողներն ու քույրը։ «Մենք շատ անհանգիստ էինք ծնողներիս համար։ Մայրիկս շաքար ունի, հայրիկիս վերջերս սրտի ստենտավորում էին արել։ Երկուսին էլ ռիսկային գոտում էին։ Հետևողական բուժման կուրս անցան, հիմա լավ են»,- նշել է երգչուհին ու հավելել, որ առաջիկայում պետք է որոշվի՝ հայրիկին սրտի վիրահատության կենթարկե՞ն, թե՞ ոչ։
«Առողջական առումով դժվար շրջան էր, բայց ստենտավորումից հետո հայրիկս շատ հետևողական է բժշկի ցուցումներին։ Չի ծխում, հետևում է առողջությանը»,- ասել է երգչուհին։
Սիլվան պատմել է, որ այս ընթացքում Միլան էլ թեթև գրիպ է եղել, սակայն երեխայի մոտ COVID-19 չի հաստատվել։ «Մի փոքր հազում է, բայց կոկորդային հազ է, ոչ թե թոքային»։