Հրուշ Մնոյանի վառ և էլեգանտ կերպարը․ լուսանկարներ

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, գրեթե միշտ աչքի է ընկնում իր գեղեցիկ, խնամված արտաքինով, ոճով, տարբերվող լուքերով և պարբերաբար հրապարակվող նոր լուսանկարներով: Հրուշը բավականին ակտիվ է Ինստագրամում և մշտապես կիսվում իր և ամուսնու հանգիստի լուսանկարներով, ինչպես նաև ցույց է տալիս իր հագուստն ու դիմահարդարումը: Այս ամենից զատ, նա ունի իր հարազատ ու սիրելի դարձած աշխատանքը՝ նորաձևութունն և հագուստների մոդելավորումը:

Հրուշը օրերս կրկին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր ոճային լուսանկարներ։ Նկարներում նա նրբագեղ վարդագույն զգեստով է, ինչպես նաև փորձել է պրակտիկ ամենօրյա կոստյում։ Հրուշի հետևորդները գնահատել են նրա տեսքը և թողել դրական մեկնաբանություններ։