Այս աշնանը նորաձևության մեջ արդիական է կաշին, փայլուն և հետաքրքիր ֆակտուրա ունեցող կտորները:
2019 թվականին նորաձևության շատ տենդենցներ տեղափոխվել են 2020 թվական: Այս աշնան հիմնական գույներն են կապույտի բոլոր երանգները, կանաչը, մանուշակագույնի երանգները:
Նորաձևությունից դուրս են գալիս շատ մեծ պայուսակները, պահպանվում են միջին չափսի ուսապարկերը, պայուսակները և փոքր կլատչները:
Իսկ աքսեսուարներից կարելի է ընտրել խոշոր, բնական քարերից զարդեր:
Շպարի մեջ նորից նորաձև է «սմոքի» ոճը, բայց ոչ միայն սևի, այլ նաև կարմիրի, շագանակագույնի երանգերով և փայլով:
Սանրվածքներից աշնան գլխավոր թրենդը հյուսերն են: Ռոմանտիկ և գեղեցիկ հյուսերը միշտ նորաձև կլինեն: Դրանք կնոջը հաղորդում են խնամված, կոկիկ ու էլեգանտ տեսք: