Լենա Ղազարյանի անակնկալ նշանադրությունն ԱՄՆ-ում և հուզմունքը (տեսանյութ)

Ամուսնալուծությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխված երգչուհի Լենա Ղազարյանը ամիսներ առաջ հայտնեց ընտրյալ ունենալու մասին։ Լենան սոցցանցերում պարբերաբար ցույց է տալլիս, թե որքան երջանիկ է սիրելիի կողքին։

Երգչուհին երեկ հրապարակում է արել և ցույց տվել, թե ինչպես է սիրելին իր համար անակնկալ նշանադրություն կազմակերպել։

«Ես ասացի՝ այո»,- տեսանյութին կից գրել է Լենան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին հուզվում սիրելիի անակնկալից։