Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, կանխիկ 20 մլն դոլար վճարել, որպեսզի Հիդեն Հիլզում գտնվող նրանց առաձնատունն իրեն մնա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 40-ամյա Քարդաշյանը բացի այդ հավելյալ 3 մլն դոլար է վճարել տան ներսում գտնվող իրերի համար: Նախկին զույգն ունի արվեստի գործերի տպավորիչ հավաքածու, որը հավաքել է համատեղ կյանքի ընթացքում:
Նշվում է, որ 44-ամյա ռեփերը պաշտոնապես հրաժարվել է սեփականության իր իրավունքից, ինչի արդյունքում նրա նախկին կինը դարձել է յոթ տարի առաջ միասին ձեռք բերած անշարժ գույքի միակ սեփականատերը: