Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այսօր, որպես պատվավոր հյուր, մասնակցել է սոցիալական օրակարգ ունեցող բարեգործական միջոցառման, որը տեղի է ունեցել BAFTA-ի կենտրոնակայանում ՝ Լոնդոնի Պիկադիլի կրկեսում, գրում է Daily Mail-ը:
Քեմբրիջի 39-ամյա դքսուհին ընտրել է կարմիր շապիկ և ծալքավոր երկար կիսաշրջազգեստ: Նա մոնոխրոմ հանդերձանքը համադրել է նյուդային պարագաներով՝ 460 ֆունտ ստերլինգ արժողությամբ Ralf Lauren բարձրակրունկներով և DeMellier ձեռքի պայուսակով՝ 295 ֆունտ ստեռլինգ արժողությամբ:
Միջոցառման թեման թմրամոլների խնդրի լուծման քննարկումն էր:
Արքայազն Ուիլյամի կինը հուզիչ ելույթ է ունեցել, որում բարձրացրել է այս ծանր թեման: Նա աջակցել է մեկնարկած «Կախվածության դեմ պայքարի գործողություններ» ծրագրին, որի նպատակն է իրազեկել մարդկանց տարբեր տեսակի կախվածությունների պատճառների և բնույթի մասին, ուսումնասիրել դրանց մասշտաբը ժամանակակից հասարակության մեջ: