Բրիտանացի դիզայներ, Spice Girls-ի նախկին վոկալիստ Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմի հետ երջանիկ ամուսնության գաղտնիքը: 47-ամյա Բեքհեմն ամուսնու հետ հարաբերությունների մասին պատմել է Good Morning America ծրագրում, որը հրապարակվել է YouTube-ում:
Վիկտորյա Ադամսը և Դևիդ Բեքհեմն ամուսնացել են 1999 թվականին, իսկ 2021 թվականի հուլիսին նրանք նշել են իրենց միության 22-ամյակը: Այս ընթացքում նրանք դարձել են չորս երեխաների ծնողներ: Հաղորդման ընթացքում Վիկտորյան խոսել է այն մասին, թե ինչպես է զույգին հաջողվել այդքան տարի միասին մնալ:
«Աստված իմ, ամուսնական իմաստություն, ենթադրում եմ: Ես չգիտեմ. մենք միշտ չափազանց աջակցել ենք միմյանց: Մենք միշտ ուրախ ենք, և նա պարզապես հիանալի հայր և ամուսին է»,- ասել է Վիկտորյան:
Վիկտորյան և Դևիդը շարունակում են միմյանց գեղեցիկ նվերներ մատուցել և հաճախ են սոցիալական ցանցերում անում սիրո հայտարարություններ: «Ես սիրում եմ քեզ, Դևիդ: Դու հոյակապ ամուսին ես»,- վերջերս գրել էր Վիկտորիան:
Եթերում նա պատասխանել է նաև բեմ հնարավոր վերադարձի մասին հարցին: «Spice Girls-ի հաջողությունները հսկայական էին … Բայց ես կարծում եմ, որ երգչուհու իմ կարիերայի օրերն անցյալում են մնացել»,- ասել է Բեքհեմը: