Նազենի Հովհաննիսյանը դեռ Իտալիայում է և շարունակում է երկրպագուներին ուրախացնել պարբերապար հրապարակվող լուսանկարներով։ Հաղորդավարուհին նոր հրապարակված լուսանկարներում լողազգեստով է և ցուցադրում է գեղեցիկ կազմվածքը։
«Ալեկոծ ծովի ուժն իր ալիքների միասնության մեջ է: Մի ալիքն արդեն մի աշխարհ է, բայց բոլորը միասին` տիեզերք: Ալիքոտ ծովի մեջ հայտնված մարդը մի ելք ունի միայն. կամ պայքարել ու ապրել… կամ հանձնվել ու… Հանձնվելը միշտ կա, բայց արժե՞ արդյոք այդքան ապրել, որ հանձնվես… Ալիքոտ ծովն իր ուժը ցույց չի տալիս, այլ քեզ է փորձում: Քեզ` կամքդ, արիությունդ, որոշումդ»,- գրել է մեկնաբանության բաժնում Նազենին: