Մայլի Սայրուսը կիսամերկ նկարահանվել է Interview ամսագրիր համար․ ֆոտոշարք

28-ամյա Մայլի Սայրուսը դարձել է Interview ամսագրի վերջին համարի հերոսուհին: Երգչուհին ֆոտոշարքի է մասնակցել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող իր ֆերմայում և կիսամերկ լուսանկարվել ամսագրի շապիկի համար։

Մյուս  կադրերում աստղը կեցվածք է ընդունել ներքնազգեստով և գունագեղ հանդերձանքներով՝ ցուցադրելով իր ճկունությունը, ձգվածությունը և ձիգ կազմվածքը:

Վերջերս աստղը անհետացել է պապարացիների տեսադաշտից: Այժմ Մայլին զբաղված է իր երաժշտական ​​կարիերայով և կենտրոնացած է դրա զարգացման վրա։ Այժմ Մայլին ցանկանում է այն զարգացնել այլ ուղղությամբ: Հայտնի լինելով իր էքսցենտրիկ անհատականությամբ՝ երգչուհին իրեն ռոք աստղ է համարում։

«Այո, ես իսկապես ռոք աստղ եմ: Ես սիրում եմ, որ իմ խմբում կան իսկական ռոքերներ: Մենք նույնիսկ վերաիմաստավորում ենք այն երգերը, որոնք ես գրել էի մինչ ռոքնռոլը հայտնաբերելը: Այժմ մենք կատարում ենք իմ սեփական երգերի քավերները»,- կիսվել է Մայլին: