Նոր լուսանկարներ են հրապարակվել Քորթնի Քարդաշյանի նշանադրությունից

Օրերս հայտնի դարձավ ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի և երաժիշտ Թրևիս Բարքերի նշանադրության մասին։ Blink-182 պանք խմբի անդամը սիրելիին ամուսնության առաջարկություն է արել Մոնտեսիտոյում՝ ծովափին:

Ռոմանտիկ առաջարկի համար լողափին դրվել է մոմերով և վարդերով զարդարված մեծ սիրտ:
Գեղեցիկ օրվա նոր լուսանկարներով Քորթնին կիսվել է Ինստագրամի իր էջում։

«Ես ամբողջ գիշեր արթնանում էի՝ մտածելով, որ դա երազ է եղել»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Քորթնի Քարդաշյանը։

Թրևիսի համար սա երկրորդ ամուսնությունն է, իսկ 42-ամյա Քորթնիի համար՝ առաջինը՝ չնայած, որ հայուհին երեք երեխա ունի:

Հայտնի է, որ երաժիշտը սիրելիին նվիրել է  1 մլն դոլար արժողությամբ ադամանդյա մատանի: