Հանրաճանաչ ապրանքանիշի նորույթի դիզայնը զայրացրել է գնորդներին

Հանրաճանաչ Fashion Nova ապրանքանիշի նոր հագուստի անպարկեշտ՝ կրծքավանդակը և ազդրը մերկացնող կտրվածքով դիզայնը նյարդայնացրել է գնորդներին: Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են ապրանքանիշի Ինստագրամի օգտահաշվում։

Այդուամենայնիվ, քննադատություններին զուգահեռ նորույթն արժանացել է ավելի քան 17 հազար հավանության։

Ապրանքի արժեքն արտադրողի կայքում, հաշվի առնելով զեղչը, 38 դոլար է: