Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է առաջին կադրերը, որոնք արվել են նկարահանման հրապարակում հոլիվուդյան աստղ Ալեք Բոլդուինի կողմից ատրճանակով պատահաբար կինոօպերատորին սպանելուց անմիջապես հետո:
Կադրերում դերասանն արտասվում է, խոսում հեռախոսով:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 68-ամյա Բոլդուինը նկարահանվելիս է եղել տեսարաններից մեկում:
Սանտա Ֆե քաղաքի Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ ատրճանակը կրակել է տեսարանի կեսին: Դա կա՛մ նկարահանում էր, կա՛մ փորձ:
Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները կդադարեցվեն «անորոշ ժամանակով», քանի որ «ամբողջ դերասանական կազմը և անձնակազմը միանգամայն են կոտրված են այսօրվա ողբերգությունից»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զոհը Գալինա Հաթչինսն է, որը ծնվել և մեծացել է Խորհրդային Միությունում:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում նկարահանումների ժամանակ: Դերասանը կրակել է ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:
Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։