«Որքան բախտավոր ենք, որ ունենք քեզ մեր կյանքում»․ Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրերը ջերմորեն շնորհավորել են նրա տարեդարձը

Երեկ ամերիկահայ հեռուստատեսային դեմք, «Keeping Up With The Kardashians» իրապատում շոուի աստղ  Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան 41-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք նրա Ինստագրամի էջից։

Քիմ (Քիմբերլի Նոել) Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային աստղ Քրիս Ջենները:

«Սիրելիներս, իմ ծննդյան օրը կարեղ եք նշել ինձ հետ՝ ներբեռնելով իմ հեղինակային խաղը։ Ես բոլոր երկրպագու-օգտատերերի անունները մեկ առ մեկ տեսնելու եմ»,- տեսաուղերձով հայտարարել է Քիմը։

Նա նաև կիսվել է իր ծննդյան բարեմաղթանքներով, որտեղ իր ընկերները, հարազատները և ընտանիքի անդամները շնորհավորում են իրեն.

«Շնորհավոր ծնունդդ, իմ լավագույն ընկեր»,- գրել է նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը։

«Շնորհավոր ծնունդդ ամենալավ հոգով մարդ, անկեղծ քեզ շատ եմ սիրում»,- գրել է Քիմի քույր Քլոե Քարդաշյանը։

Իսկ առաջիններից նրան  շնորհավորել է մայրը.

«Ծնունդդ շնորհավո՛ր, իմ գեղեցիկ դուստր: Քո կյանքն այնքան լի է զարմանալի բաներով, որոնք դու սիրում ես անել, հատկապես ընտանիքիդ, երեխաներիդ և այլոց համար, որոնք նույնիսկ չգիտեն, որ դու օգնում ես նրանց: Դու միշտ առաջ ես գնում, ինչ-որ բան ես անում իմ, քույրերիդ, զարմիկներիդ և ամբողջ ընտանիքի համար: Որքան բախտավոր ենք, որ ունենք քեզ մեր կյանքում: Դու ամենազարմանալի մայրն ես, դուստրը, քույրը, մորաքույրը և վստահված անձը: Ես հպարտ եմ քեզնով, իմ գեղեցիկ աղջիկ: Ես այնքան օրհնված եմ, որ Աստված ընտրեց ինձ որպես քո մայրիկ և ես սիրում եմ քեզ ավելի, քան դուք գիտես!!! Մայրիկ»,-գրել է Ջենները։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kris Jenner (@krisjenner)