Սիլվա Հակոբյանը դստեր հետ է փչել իր ծննդյան տորթի մոմերը (լուսանկարներ, տեսանյութ)

Երգչուհի Սիլվա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին նշել է ծննդյան 33-ամյակը։

Երգչուհին Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում 33 թիվը պատկերող ոսկեգույն փուչիկներով է։

«Այսօր իմ ծնունդն է, բարև, 33»,- նկարներին կից գրել է նա։

Մեկնաբանություններում նրան շնորհավորել և բարեմաղթանքներ են գրել երկրպագուները, ինչպես նաև հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Սպիտակցի Հայկոն, Սոնան, Գուրգեն Դաբաղյանը և այլք։

Սիլվա Հակոբյանը Stories բաժնում էլ տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում դստեր՝ Միլայի հետ փչում են ծննդյան տորթի մոմերը։