Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։
«Չորացած (կամ չիրացած) պառավ գեշոն ջերմ ու սրտագին ողջույններ է ուղարկում բոլոր ջահել-ջիվան գեղեցկուհիներին»,- գրել է 48-ամյա երգչուհին՝ ակնարկելով երբեմն գռեհկության սահմանն անցնող մեկնաբանությունները։
Լուսանկարի մեկնաբանությունների դաշտում շատերը նկատել են, որ Արմինկայի տեսքից ենթադրել անգամ հնարավոր չէ իր տարիքը։