«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր». Միխայիլ Գալուստյանը նշել է 42-ամյակը

Հայտնի երգիծաբան և դերասան Միխայիլ Գալուստյանն երեկ՝ հոկտեմբերի 25-ին, նշել է ծննդյան 42-ամյակը։ Դերասանի կինը՝ Վիկտորյան, Ինստագրամիի իր էջում շնորհավորել է ամուսնուն և հուզիչ գրառում արել:

«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր։ Առաջ շարժվիր և հասիր նպատակներիդ։ Ես գիտեմ, թե որքան կարևոր է դա քեզ համար։ Ուժ, ոգեշնչում և ամուր առողջություն եմ մաղթում իրականություն դարձնելու համար այն, ինչ մտածել ես։ Ես ու երեխաները քեզ կաջակցենք մռայլ օրերին։ Խելացի, ուժեղ, էներգիայով լի, հաջողակ, մարդկային, բազմազան, ինքնաբավ, հետաքրքիր, սրտագին, հիասքանչ»,- նշել է Վիկտորյան։

Միշան կնոջ շնորհավորանքը հրապարակել է Ինստագրամի իր էջում ու շնորհակալություն հայտնել։

Մեկ այլ լուսանկարին կից Գալուստյանը գրել է, որ շատ շնորհակալ է Աստծուն իր ընտանիքի՝ կնոջ՝ Վիկտորյայի և դուստրերի՝ Էստելայի և Էլինայի համար։ Հեռուստահաղորդավարը նաև շնորհակալություն է հայտնել իր հավատարիմ ընկերներին։ Հրապարակման վերջում Գալուստյանը դիմել է Աստծուն և շնորհակալություն հայտնել, որ ինքը կարողացել է իրեն գտնել այս կյանքում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от VICTORIA GALUSTYAN (@victoriagalustyan)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)