Ամուսինը շոկի մեջ է. Գոհար Ավետիսյանը կերպարանափոխել է քաղցկեղով հիվանդ կնոջը (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում քաղցկեղով հիվանդ կնոջ մասնակցությամբ, որի երազանքը եղել է Գոհարի օգնությամբ կերպարանափոխվելը։

Դիմահարդարը նշել է, որ օրեր առաջ իրեն հաղորդագրություն է գրել հետևորդներից մեկն ու հայտնել, որ Մոսկվա է գալիս բուժման նպատակով։ Գոհարը եղբորը խնդրել է գնալ օդանավակայան ու դիմավորել կնոջը։

«Ես 32 տարեկան եմ, ինձ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ են հայտնաբերել։ Երկու երեխա ունեմ` տղա ու աղջիկ։ Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ նրանց լույս աշխարհ բերել։ Ես շատ վաղուց էի հետևում Գոհարին սոցցանցերում և երազում էի, որ մի օր նա ինձ էլ կերպարանափոխի»,- նշում է կինը։

Գոհարը ոչ միայն շպարել է կնոջը, այլև հագուստ, կոշիկ ու կեղծամ նվիրել նրան։ Դիմահարդարումից հետո կինն անչափ հուզվում է ու չի կարողանում աչքերին հավատալ։

Կնոջ ամուսինը ևս դժվարությամբ է զսպում հուզմունքը։

«Շոկի մեջ եմ, նա այնքա՜ն գեղեցիկ է»,- ասում է տղամարդը։

Դիմահարդարը ընտանիքին նաև ֆինանսական օգնություն է տրամադրել և հույս հայտնել, որ կինը շուտով կհաղթահարի քաղցկեղը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)