Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման ներկա է եղել «Վերջին գիշերը Սոհոյում» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային՝ միջոցառման կարմիր գորգին ներկայանալով մինի զգեստով և ի ցույց դնելով սլացիկ ոտքերը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 40-ամյա գեղեցկուհուն ուղեկցել է սիրելին՝ Անդրե Լեմերսը, որի կողքին Լիման երջանիկ տեսք է ունեցել:
Մոդելը նախկինում նշանադրված է եղել հայտնի երաժիշտ Լենի Կրավիցի հետ, ինչպես նաև անհաջող ամուսնություն է ունեցել NBA-ի սերբ խաղացող Մարկո Յարիչի հետ, որից ունի երկու դուստր: