Դենիս Վիլնյովի «Dune»-ը դարձել է 2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը․ մի քանի շաբաթվա ընթացքում համաշխարհային կինովարձույթում ֆիլմը հավաքել է գրեթե 100 միլիոն դոլար։ Իսկ եթե դեռ չեք դիտել այս աշնան գլխավոր միստիկական դրաման, ապա ժամանակն է այն ուղղելու: Գոնե հանուն անհավատալի դեկորացիաների և գլխավոր հերոսների կերպարների: Ինչպես խոստովանել է զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, հագուստներից մեկը կարելի է համարել ամենաթանկը կինոյի պատմության մեջ: Խոսքը Լեդի Ջեսիկայի մետաքսե զգեստի մասին է, որը նա կրել է Arrakis-ի վրա։
Նրա համար զարդերը ստեղծվել են ձեռքով մի քանի ամիսների ընթացքում. ուլունքների ցանցի յուրաքանչյուր օղակ, որը ծածկում էր դերասանուհի Ռեբեկա Ֆերգյուսոնի ձեռքերն ու դեմքը, օր օրի հյուսվել ր Dune-ի թիմի անդամներից մեկի կողմից: Զգեստների դիզայները զգեստի համար ոգեշնչվել է Cristobal Balenciaga-ի աշխատանքից: