Քիմ Քարդաշյանը հագուստի հավաքածու է թողարկել իտալական Fendi բրենդի հետ․ ֆոտոշարք

Skims x Fendi կափսուլային հավաքածուն ներառում է հագուստ, լողազգեստ և ապրանքանիշի լոգոներով ներքնազգեստ:
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պատկանող Skims-ը և իտալական Fendi նորաձևության ապրանքանիշը համատեղ հագուստի հավաքածու են թողարկել։ Գովազդային ֆոտոշարքի կադրերը, որին մասնակցել է բիզնես լեդին, հայտնվել են Ինստագրամում։

Skims x Fendi կափսուլային հավաքածուն ներառում է հագուստ, լողազգեստ, ներքնազգեստ, թերությունները կոծկող ներքնազգեստ և բրենդային զուգագուլպաներ: Շարքի ապրանքների գները բավականին բարձր են՝ լեգինսները՝ 1100 դոլար, իսկ ութ տարբեր երանգներով հասանելի կաշվե զգեստը՝ 4200 դոլար:

WSJ ամսագրին տված հարցազրույցում Քիմը բացահայտել է, որ Fendi-ի հետ համագործակցությունը ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Քիմ Ջոնսի հետ սերտ ընկերության արդյունքն է։ 2020 թվականի դեկտեմբերին նրանք առաջին բանակցություններն ունեցան համագործակցության շուրջ, և արդեն այս ամռանը լրատվամիջոցներում հայտնվել են համատեղ հավաքածուի թողարկման մասին լուրերը:

Skims x Fendi-ի սահմանափակ թողարկվող հավաքածուն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 9-ից: