Giorgio Armani-ի միայն մեկ գիշեր տևած նորաձևության ցուցադրությունը` Դուբայում․ ֆոտոշարք

Giorgio Armani-ն հատուկ ցուցադրություն է կազմակերպել Դուբայում։ Այն, ինչպես միշտ անցկացվել է շքեղ միջավայրում, բայց տևել է ընդամենը մի երեկո։ Շոուն հենց այդպես էլ կոչվել է՝ One Night Only (Միայն մեկ գիշեր)։

Դուբայում ցուցադրությունը նվիրված է եղել իտալական հյուրանոցի աշխատանքի տասնամյակին:

Դուբայում կայացած Giorgio Armani-ի հատուկ ցուցադրության հագուստի, զգեստների համար օգտագործվել է փայլուն մետաքսե գործվածք․ շարժման մեջ իրերը վերածվում էին հոլոգրամի: Եղել են նաև թավշյա բաճկոններ, մարգարտյա ցանցով թիկնոց ու շերտավոր զգեստներ։ Հագուստները չափազանց տպավորիչ են եղել բեմի վրա։

Ի սկզբանե One Night Only շոուն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի նոյեմբերին, բայց այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։